«Ակադեմիական քաղաքը» կառուցվում է Երևանի 17-րդ թաղամասին կից տարածքում, բայց դա չի նշանակում, որ դա ամբողջությամբ Երևան է: Այս մասին ասուլիսի ընթացքում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով թյուրըմբռնմանն առ այն, էե այն կառուցվելու է Երևանում։
«Այն տարածքը, որը մեզ հասանելի էր Աշտարակում, փոքր է, և երբ պարզ դարձավ, թե քանի բուհ պիտի տեղակայենք այնտեղ, պարզ է, որ այնտեղ մենք շատ ավելի մեծ տարածքի կարիք ունենք: Երբ ուսումնասիրում էինք հասանելի տարածքները, պարզ դարձավ, որ 17-րդ թաղամասին հարակից հատվածում ունենք ավելի քան 630 հա տարածք, որը հիմնականում պետական և համայնքային սեփականություն է»,-- ասաց Անդրեասյանը։
Նա նշեց, որ այդ տարածքը գտնվում է 4 համայնքների և մարզերի սահմանագծին՝ Երևանի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերի հատման մասում: