Մենք հարգում ենք եկեղեցու դիրքորոշումը, բայց համակարծիք չենք ու համամիտ չենք, կրթության կազմակերպումը պետության գործն է: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի վերաբերյալ եկեղեցու հայտնած կարծիքին։
Անդրեասյանը նշել է, թե պետությունը հաշվի է առնում մասնագիտական կարծիքները և կազմակերպում մանկավարժական այն մոտեցմամբ, որը տալիս է արդյունք։
«Եկեղեցին գրավոր նամակ է ուղարկել, այն, ինչպես մյուս բոլոր դիտարկումները, որոնք պիտի արտացոլվեն իմ նշած փաստաթղթում, կլինեն այդտեղ»,- ասել է Անդրեասյանը և հավելել, որ դասագրքերի վերաբերյալ մասնագիտական կարծիք կտան մասնագետները։