Հետևեք մեզ։

Ալեն Սիմոնյանը այցելել է զորամաս, ճաշել է զինծառայողների հետ և գրքել նվիրել նրանց( տեսանյութ)

14:40, 27 դեկտեմբեր 2023
Ալեն Սիմոնյանը այցելել է զորամաս, ճաշել է զինծառայողների հետ և գրքել նվիրել նրանց( տեսանյութ)

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է ՀՀ ՊՆ N զորամաս:

 

Խորհրդարանի ղեկավարը ծաղիկներ է խոնարհել հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:

 

Այնուհետեւ Ալեն Սիմոնյանը ծանոթացել է զինծառայողների կացարանային պայմաններին, շրջել գրադարանում: Զորամասի գրադարանը համալրվել է ԱԺ նախագահի նվիրած գրքերով:

 

Խորհրդարանի ղեկավարը ճաշել է սպայական անձնակազմի եւ պարտադիր ժամկետային զինծառայողների հետ, զրուցել նրանց հետաքրքրող հարցերի շուրջ:

 

Ալեն Սիմոնյանը գալիք տոների կապակցությամբ շնորհավորել է զինծառայողներին, շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար: