Դեկտեմբերի 24-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։55-ի սահմաններում «Ստեփանավան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Գանգուղեղային փակ վնասվածք, կրծքավանդակի բութ վնասվածք» ախտորոշմամբ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։
Shamshyan.com-ը հաղորդում է, որ բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ հիվանդանոց տեղափոխվածը, գիտակցության չգալով, մահացել է։
Տեղում պարզվել է, որ մահացածը Լոռու մարզի գյուղերից մեկի բնակիչ 67-ամյա Վ․ Խաչիկյանն :
Ոստիկանության Ստեփանավանի բաժնի տեսուչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 11։20-ի սահմաններում, Լոռու մարզի Ամրակից գյուղի վերջնամասում՝ Ամրակից-Գյուլագարակ ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում, Վ.Խաչիկյանը գետնին ընկած ծառի ճյուղեր հավաքելիս է եղել և այդ պահին ուժեղ քամու պատճառով ծառից ճյուղ է պոկվել և ընկել վերջինիս վրա՝ պատճառելով վերոնշյալ մարմնական վնասվածքները:
Դեպքի փաստվ Ստեփանավանի քննչական բաժնում «անզգուշությամբ կյանքից զրկելը» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։