Հետևեք մեզ։

Ադրբեջանն ուզում է իմ, ձեր, մեր հարազատների հարևանությամբ բնակեցնել ռամիլսաֆարովների․ Քրիստինե Վարդանյան

16:51, 27 դեկտեմբեր 2023
Ադրբեջանն ուզում է իմ, ձեր, մեր հարազատների հարևանությամբ բնակեցնել ռամիլսաֆարովների․ Քրիստինե Վարդանյան

Ի՞նչ է նշանակում Ադրբեջանի Միլլի մեջլիսի հայտարարությունը. Ադրբեջանն ուզում է իմ, ձեր, մեր հարազատների հարևանությամբ բնակեցնել ռամիլսաֆարովների։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ի դեպ՝ թիվը կապ չունի։ Իրենց համար հաջողություն կլինի անգամ շատ փոքր քանակի ադրբեջանցիների բնակեցումը ՀՀ ցանկացած տարածքում։

Հետո արդեն այդ մարդիկ որևէ կենցաղային հարցի վերաբերյալ պետք է ստեղծեն կոնֆլիկտ, խնդիր ու սկսեն բոլոր տեղերում բարձրաձայնել, որ ՀՀ-ում ոտնահարվում են ադրբեջանցիների իրավունքները։

Ու Ադրբեջանը պահանջելու է այդ մարդկանց իրավունքների պաշտպանության նպատակով զորքեր մտցնել Հայաստան։

Այո՛, պաշտոնական Երևանը մեր 120,000 հայրենակիցների էթնիկ զտման պայմաններում կվախենա անգամ ֆիքսել, որ կատարվում է էթնիկ զտում ու կհայտարարի, որ «ԼՂ քաղաքացիական բնակչությանն ուղիղ վտանգ չի սպառնում»։

Իսկ Ադրբեջանն ու Թուրքիան բաց չեն թողնի անգամ 1 ադրբեջանցու իրավունքների պաշտպանության համար ՀՀ ներխուժելու հնարավորությունը։

Ահա այսպիսի խաղաղության դարաշրջան է մեզ սպասվում այս վարչապետով, բանակցողներով ու պաշտպանության նախարարով»։

Վերլուծական