Թավրիզում կբացվի Հայաստանի գլխավոր հյուպատոսություն: Իրանը ստացել է որոշման վերաբերյալ հայկական կողմի հաստատումը: Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
«Թեհրանի համաձայնությունը հայտնեցինք Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը Թավրիզում հիմնելու վերաբերյալ, և հուսով ենք, որ նոր տարվա առաջին շաբաթներին ականատեսը կլինենք գլխավոր հյուպատոսության բացման պաշտոնական արարողությանը»,- ասել է Աբդոլլահիանը: