Հետևեք մեզ։

Նարեկ Մալյանը կշարունակի մնալ անազատության մեջ․ պաշտպան

18:18, 27 դեկտեմբեր 2023
Նարեկ Մալյանը կշարունակի մնալ անազատության մեջ․ պաշտպան
Նարեկ Մալյանը կշարունակի մնալ անազատության մեջ: Այս մասին հայտնում է Մալյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։
 
«Այսօր ստացել եմ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանի որոշումը, որով նա ուժի մեջ թողեց Ն.Մալյանին կալանքի տակ պահելու դատավոր Ս.Գզոգյանի որոշումը:
Իհարկե որևէ այլ որոշում Ռ.Մխիթարյանից սպասելը կլիներ ծայրահեղ միամտություն:
Դատավորները խիստ տպավորված են և անհանգստացած Ն.Մալյանի հայտարարությամբ, որ՝ ինչ արել է լավ է արել, էլի է անելու»,-գրել է նա: