Թաիլանդի հարավային Նարաթիվաթ նահանգում ջրհեղեղի հետևանքով չորս մարդ զոհվել է, ևս երեքը անհետ կորել են։ Ջրհեղեղն առաջացել է տարածաշրջանում հորդառատ անձրևների հետևանքով: Այս մասին հայտնում է երկրի տարերային աղետների կանխարգելման և հետևանքների վերացման վարչությունից։
Ավելի քան 100 հազար բնակիչ բախվել է աղետի հետևանքներին, ջրհեղեղից տուժել է նաև Նարաթիվաթի հարևան Յալա, Սոնգխլա, Պատտանի և Սաթուն նահանգները։ Ըստ տեղական իշխանությունների, գետերի մակարդակը նվազել է, քանի որ տեղումները աստիճանաբար նվազել են, և ակնկալվում է, որ կոմունալ ծառայությունները շուտով կկարողանան մաքրել ջրհեղեղից առաջացած վնասը:
Տեսանյութն՝ այստեղ։