Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին համեմատել է Ադոլֆ Հիտլերի հետ, նշելով, որ նա ոչնչով չի տարբերվում Ադոլֆ Հիտլերից և Իսրայելի հարձակումները Գազայի վրա համեմատել է հրեա ժողովրդի նկատմամբ նացիստների վերաբերմունքի հետ։
Reuters-ի փոխանցմամբ՝ Էրդողանն Իսրայելն անվանել «ահաբեկչական պետություն», որի առաջնորդները պետք է դատվեն միջազգային դատարաններում:
«Հիտլերի մասին վատ էին խոսում: Արդյոք Նեթանյահուի արածն ավելի քի՞չ է, քան Հիտլերինը: Իհարկե ոչ, նա սպանեց Գազայի 20 հազար բնակչի»,- հայտարարել է Էրդողանը:
Նեթանյահուն պատասխանել է Էրդողանին՝ ասելով, որ Թուրքիայի նախագահը վերջին մարդն է, որը կարող է դասեր տալ Իսրայելին:
«Էրդողանը, որը ցեղասպանություն է իրականացնում քրդերի դեմ, որը համաշխարհային ռեկորդակիր է իր իշխանության դեմ հանդես եկող լրագրողներին բանտարկելու հարցում, վերջին մարդն է, որ կարող է մեզ բարոյականություն քարոզել»,- ասվում է Նեթանյահուի հայտարարության մեջ: