Հետևեք մեզ։

Արարատի մարզում բախվել են Ford-ն ու КамАЗ-ը․ 7 վիրավորներից 5-ն անչափահաս են․ Shamshyan.com

20:39, 27 դեկտեմբեր 2023
Արարատի մարզում բախվել են Ford-ն ու КамАЗ-ը․ 7 վիրավորներից 5-ն անչափահաս են․ Shamshyan.com

Դեկտեմբերի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում Արարատ գյուղի Գրիբայեդով փողոցում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 37-ամյա Գրիգոր Օ․-ի վարած Ford մակնիշի  և 53-ամյա Սենիկ Ս․-ի վարած КамАЗ մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը վթարի հետևանքով Սենիկ Ս․-ն, նրա ուղևորներ, Արարատի մարզի բնակիչներ 38-ամյա Ֆլորա Օ․-ն, 14-ամյա Գոռ Օ․-ն, 6-ամյա Դավիթ Օ․-ն, 16-ամյա Անահիտ Հ․-ն, 7-ամյա Սպարտակ Հ․-ն և 14-ամյա Անի Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն։