Հետևեք մեզ։

Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունն ուղերձ է ողջ հայկական աշխարհին, և նաև ապտակ՝ ողջ քաղաքակիրթ աշխարհին․ «Ապրելու երկրր»

22:05, 27 դեկտեմբեր 2023
Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունն ուղերձ է ողջ հայկական աշխարհին, և նաև ապտակ՝ ողջ քաղաքակիրթ աշխարհին․ «Ապրելու երկրր»
«Ապրելու երկրր» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է․ «Արդեն երեք ամիս է՝ Ռուբեն Վարդանյանը և Արցախի նախկին ռազմաքաղաքական բարձրաստիճան պաշտոնյաններն ապօրինի կերպով պահվում են Բաքվի բանտերում։
Ռուբեն Վարդանյանի գործունեությունը Արցախում բացառապես հայրենիքին նվիրյալի դրսևորում էր, ինչը նա իրականացրել է բազմիցս Հայաստանում, Արցախում, հայկական աշխարհում։
Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունն ուղերձ է ողջ հայկական աշխարհին, հայ ժողովրդին՝ ուղղված հայի արժանապատվությանը։
Սա նաև ապտակ է ողջ քաղաքակիրթ աշխարհին, որը պետք է ջանքեր գործադրի ազատելու Բաքվի բանտում պահված մեր բոլոր հայրենակիցներին»։