Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիից պահանջել է Ուկրաինային դուրս բերել այն բարդ իրավիճակից, որն առաջացել է Արևմուտքի աջակցության նվազման պատճառով։
«Երկրին առաջարկեք պլան Բ»,- ասել է Տիմոշենկոն տեսաուղերձում։ Քաղաքական գործչի խոսքով՝ այսօր Ուկրաինայի շուրջ իրավիճակը զգալիորեն վատթարացել է՝ զենքի մատակարարումները գնալով պակասում են։
«Եվ մենք զենք ենք ստանում, որպեսզի չպարտվենք, բայց մեզ այնքան զենք չեն տալիս, որ հաղթենք»,- նշել է Տիմոշենկոն։
Ավելի վաղ Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել էր, որ ուկրաինական բանակը դժվարություններ է ապրում չորս ուղղություններով, իսկ «իրավիճակն արևելքում» շարունակում է մնալ ծանր։ Նա ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը պետք է դիմակայեն ռուսական զորքերին, որոնք գերազանցում են քանակով և սպառազինությամբ։