Հետևեք մեզ։

Դիլիջանի ոլորաններում մեքենա է այրվել

08:54, 28 դեկտեմբեր 2023
Դիլիջանի ոլորաններում մեքենա է այրվել

Դեկտեմբերի 28-ին, ժամը 04:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում այրվում է ավտոմեքենա։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի վերջնամասում այրվում է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա (վարորդ` Կ. Հ.)․ տուժածներ չկան։ 

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:30-ին, մարվել` 05:50-ին: Այրվել է ավտոմեքենան: