Հետևեք մեզ։

ՀՀ որոշ մարզերում լույս չի լինի

09:09, 28 դեկտեմբեր 2023
ՀՀ որոշ մարզերում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Արմավիրի մարզ՝

 

11:00-17:00 Արմավիր քաղաք մասնակի, Նորավան, Բաղրամյան, Նորակերտ, Այգեկ, Մոնթեավան, Արևադաշտ, Արտամետ, Տալվորիկ, Վանանդ, Կողբավան, Հացիկ և Մյասնիկյան գյուղեր,

 

Արագածոտնի մարզ՝

 

11:00-17:00 Բյուրական, Անտառուտ, Օրգով, Տեղեր, Փարպի, Բազմաղբյուր, Ղազարավան, Ագարակ և Աղձք գյուղեր,

 

Արարատի մարզ՝

 

10:30-12:15 Արտաշատ քաղաք՝ Աթարբեկյան, Մխչյան, Սամվել Հակոբյան փողոցներ մասնակի,

 

Կոտայքի մարզ՝

 

10։30-12։00 Բալահովիտ գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

 

11:00-16:00 Նոր Հաճն քաղաք մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Հաճն քաղաք 1-12 փողոցներ, Ձրվեժ-Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի: