Երեւանը, ենթարկվելով Արեւմուտքի համոզումներին, փորձում է իր դաշինքը Մոսկվայի հետ փոխանակել անորոշ խոստումներով։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ցավոք, պաշտոնական Երևանը, ենթարկվելով արևմտյանների համոզմանը, փորձում է վերափոխել իր արտաքին քաղաքական գիծը և փոխում է Մոսկվայի հետ դաշինքը ոչ թե Արևմուտքի կոնկրետ օգնության, այլ լոկ անորոշ խոստումների հետ»,- ասել է Լավրովը։
Լավրովը նշել է, որ ՀՀ-ն ռազմավարական շրջադարձի ընթացքն արդարացնելու համար փորձում է Ռուսաստանին մեղադրել հանրապետության բոլոր անախորժությունների, այդ թվում՝ Ղարաբաղի կորստի համար:
«Մենք բազմիցս հրապարակավ խոսել ենք Ռուսաստանի մտահոգությունների մասին. հիմա նորից Հայաստանի իշխանությունների կողմից անբարյացակամ քայլերը թվարկելը իմաստ չունի»,- հավելել է Լավրովը։
ՌԴ արտգործնախարարը նշել է, որ Հայաստանը եղել և մնում է Ռուսաստանի ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում։