Ռուսական ռազմաբազան գտնվում է Հայաստանում՝ համաձայն պայմանագրի, հանրապետության տարածքում դրա տեղակայման նպատակահարմարության մասին խոսելը վնասակար է։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Հայաստանի տարածքում 102-րդ ռուսական ռազմակայանի տեղակայման նպատակահարմարության վերաբերյալ քննարկումները մենք համարում ենք վնասակար։ Դրա տեղակայման մասին պայմանագիրը կնքվել է 1995 թվականի մարտի 16-ին՝ ելնելով առաջին հերթին ազգային շահերից և մեր պետությունների ընդհանուր նպատակից, այն է՝ ամրապնդել կայունությունը Հարավային Կովկասում»,- նշել է նախարարը։
Լավրովը նշել է, որ այսօր ռուս զինվորականները «առանցքային տարր են այս տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում»։