Հետևեք մեզ։

Օրակարգում Թեհրանի և Երևանի միջև համապարփակ համագործակցության փաստաթղթի մշակումն է. Աբդոլլահիան

11:41, 28 դեկտեմբեր 2023
Օրակարգում Թեհրանի և Երևանի միջև համապարփակ համագործակցության փաստաթղթի մշակումն է. Աբդոլլահիան

Երևան կատարած այցի շրջանակներում Իրանի արտգործնախարարը հանդիպել է Հայաստանում բնակվող իրանցիների հետ:

 

«Հայաստանը մեր տարածաշրջանի քաղաքակիրթ ոլորտի մի մասն է, Հայաստանի նկատմամբ մեր մոտեցումը մարտավարական, ժամանակավոր կամ կարճաժամկետ չէ. Այս հարցը մանրամասն քննարկել ենք Հայաստանի վարչապետի հետ հանդիպմանը։ Պարոն Ռաիսիի կառավարության օրոք երկու երկրների հարաբերությունները աճի միտում են ցուցաբերել։ Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել ենք քաղաքական և դիվանագիտական ​​հարցեր, անվտանգության ոլորտը՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ»,-ասել է Աբդոլլահիանը

 

Նա նշել է՝ Հայաստանի վարչապետի հետ զրույցի արդյունքը վկայում է, որ երկու երկրների հարաբերությունները ճիշտ ուղու վրա են։

 

«Օրակարգում Թեհրանի և Երևանի միջև համապարփակ համագործակցության փաստաթղթի մշակումն է։ Այս փաստաթուղթը հզոր ճանապարհային քարտեզ կդառնա երկու երկրների հարաբերությունների զարգացման համար»,-ասել է նա։