Ադրբեջանի և Նախիջևանի կապը մեզ համար շատ կարևոր է ազգային անվտանգության, ինչպես նաև միջանցքի համար այլընտրանքային երթուղի տրամադրելու տեսանկյունից։ Այս մասին «Guardian»-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։
«Ավելի շատ ժամանակ չենք կարող վատնել, անցել է երեք տարի, բայց Հայաստանը դեռ չի սկսել 42 կմ ճանապարհի տեխնիկատնտեսական գնահատումը։ Իհարկե, մենք չենք կարող ստիպել Հայաստանին կատարել իր պարտավորությունները և ապահովել այս միջանցքը ուժով կամ նման մեթոդներով։ Գաղափարը, որ թե մենք կօկուպացնենք երկիրը, անհեթեթություն է: Որպես պլան Բ, մենք դիմել ենք Իրանին՝ Իրանի տարածքով երկաթուղային և ճանապարհային կապ հաստատելու համար»,- ասել է նա։