Հետևեք մեզ։

Հայաստանի կառավարիչը խոստովանեց, որ ինքը ԼՂ-ն զոհաբերել է գիտակցաբար. Սերժ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի մասին

13:34, 28 դեկտեմբեր 2023
Հայաստանի կառավարիչը խոստովանեց, որ ինքը ԼՂ-ն զոհաբերել է գիտակցաբար. Սերժ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի մասին

Ես կարծում եմ, որ արդար չէ ինձ մեղադրել լռելու մեջ։  Այս տարվա սեպտեմբերին տեղի ունեցած ողբերգություից հետո սա հինգերորդ հանդիպումն է ձեզ հետ և այդ շփումների ընթացքում ես պատրաստ եմ եղել պատասխանելու ձեր ցանկացած հարցի, եթե ինչ-որ հարցեր չեք ուղղել, ինձ մի մեղադրեք։ Բացի այդ, ես քաղաքական ուժի ղեկավար եմ, և ամեն օր հանդիպում եմ բազմաթիվ մարդկանց հետ և հստակ արտահայտում եմ իմ կարծիքը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։ 

Հարցին, թե Փաշինյանի՝ Հանրայինին տված հարցազրույցում մեղավորության սլաքներն իրեն էին ուղղված, Սերժ Սարգսյանն ասաց․«Հայաստանի կառավարիչը խոստովանեց, որ ինքը Լեռնային Ղարաբաղը զոհաբերել է գիտակցաբար։ Երբ նա խոսում էր ինչ–որ մահակների մասին, այսինքն՝ իր համար ԼՂ հարցը մահակ էր Հայաստանի գլխին, ուղղակի ես չհասկացա՝ ո՞ր մահակների մասին էր խոսում, կամ ովքե՞ր էին այդ մահակները պարզել Հայաստանի գլխին, համանախագահնե՞րը, ովքեր 5 անգամ, 5 անգամ գրավոր հայտարարություն են տարածել ԼՂ վերջնական կարգավճակիի մասին, որ այն պետք է որոշվի ազատ կամաարտահայտությամբ։ Ո՞ր երկրի և ում մասին է խոսում, որ մահակ է պարզել Հայաստանի մասին, գուցե այն երկրի՞ մասին, որը մեզ միլիարդներով անվճար սպառազինություն է մատակարարել, ինչը նա ամբողջությամբ հանձնեց Ադրբեջանին։ Մենք հասկացանք նրա խոստովանությունը, նա ճիշտ է ասում, որ ինքը գիտակցաբար է զոհել Արցախը»։