Հետևեք մեզ։

Ռևանշը վատ բան չէ, մենք հասել ենք էն աստիճանի, որ իրանց ամեն ինչ կարելի է, մեզ՝ չի կարելի․ արժե՞ դրա համար ապրել․ Սերժ Սարգսյան

14:01, 28 դեկտեմբեր 2023
Ռևանշը վատ բան չէ, մենք հասել ենք էն աստիճանի, որ իրանց ամեն ինչ կարելի է, մեզ՝ չի կարելի․ արժե՞ դրա համար ապրել․ Սերժ Սարգսյան

Ռևանշ ասվածը շատ է օգտագործվում մեր հասարակության մեջ, տարակուսում եմ, այն վատ բան չէ, նշանակում է հասնել նոր հաջողության, ադրբեջանցիներին կարելի՞ է, մեզ՝ չէ՞: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։

 

«Ես շատ երկար ժամանակ է, որ զբաղվում է շախմատով, և գիտե՞ք քանի անգամ է եղել, մատչ ռևանշ են ասել աշխարհին չեմպիոնության համար: Միթե՞ էդ մարդիկ խելացի չեն եղել, միթե՞ էդ մարդիկ կյանքից ոչինչ չեն հասկանում: Ի՞նչ է նշանակում ռևանշ, ռևանշը նշանակում է նոր հաջողության հասնել: Ուրիշ բան, երբ կա փիլիսոփայական տերմին՝ ռևանշիստներ և այլն, բայց էդ տերմինը չգիտեմ, թե որքանով է գիտական և որքանով է հնարված էն մարդկանց կողմից, ովքեր ինչ-որ բանի հասել են և ուզում են դրա վրա ամբողջովին մնալ, ուրիշին ոչինչ չտալ։ Ես ռևանշի տակ որևէ վատ բան չեմ հասկանում: Այսինքն, ադրբեջանցիների համար ռևա՞նշ էր սա: Եթե այդպես է, ապա իրանց կարելի է, մեզ չի կարելի: Միթե մենք հասել ենք էն աստիճանի, որ իրենց ամեն ինչ կարելի է, մեզ ոչինչ չի կարելի, արդյո՞ք դա ճիշտ դիրքորոշում է, արդյո՞ք արժե դրա համար ապրել, երբ դու ոչ մի իրավունք չունես, ուրիշները բոլոր իրավունքներն ունեն»,- ասել է Սարգսյանը: