Հետևեք մեզ։

Ես հանդիպումներ ունեցել եմ Սամվել Շահրամանյանի հետ, կարծում եմ` նա կգտնի լուծում, որն իրեն չի խայտառակի բոլոր ժամանակներում․ Սերժ Սարգսյան

14:26, 28 դեկտեմբեր 2023
Ես հանդիպումներ ունեցել եմ Սամվել Շահրամանյանի հետ, կարծում եմ` նա կգտնի լուծում, որն իրեն չի խայտառակի բոլոր ժամանակներում․ Սերժ Սարգսյան

Այո՛, ես հանդիպումներ ունեցել եմ Սամվել Շահրամանյանի հետ, իսկ ինչ վերաբերում է նրա խորհրդականի ասածին, ապա նա այլ փաստաթղթի է հղում արել, որը կապ չուներ նախորդ հրամանագրի հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Սամվել Շահրամանյանի խորհրդականի հայտարարությանն առ այն, թե «Քանի որ Արցախը լուծարելու որոշումը եղել է ոչ իրավաչափ և դրանից հետո ընդունվել է հոկտեմբերի 19-ի հրամանագիրը, ընդունվել են մի շարք իրավական նորմատիվ ակտեր, դա ենթադրում է, որ Արցախի Հանրապետությունը 2024-ից հետո լինելու է»։

 

«Կարծում եմ, որ Սամվել Շահրամանյանը կգտնի այն լուծումը, որն օգուտ կլինի մեր ժողովրդին, իրեն չի խայտառակի բոլոր ժամանակներում և կբացառի այն հանգամանքը, որ մեկ մարդ, նույնիսկ եթե նա հանրապետության նախագահ է, կարող է լուծարել  հանրապետությունը։ Չի կարող այդպիսի բան լիներ, այդպիսի նախադեպեր չեն եղել և չեն էլ կարող լինել»,-նշել է նա։