Մինչև նոյեմբեր մենք երկար ժամանակ չէինք կարողանում Հայաստանից որևէ արձագանք ստանալ խաղաղության առաջարկների վերաբերյալ։
Այս մասին դեկտեմբերի 28-ին տարվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նա ասել է, որ Հայաստանը նույնպես հաստատել է դա. «Այս տարի նույնպես ֆիզիկական հանդիպումներ են անցկացվել։ Բայց վերջին ամիսներին լճացում է նկատվում։ Մենք հավատում ենք, որ 2024 թվականին ականատես կլինենք հանդիպումների վերսկսմանը»։