Հետևեք մեզ։

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի հինգերորդ նիստը

16:37, 28 դեկտեմբեր 2023
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի հինգերորդ նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի հինգերորդ նիստը:


Նիստում նախ ներկայացվել են 2-րդ և 3-րդ նիստերի ընթացքում հաստատված հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների վերջնական հաշվետվությունները: Դրանք են «Հանրապետական գիտաբժշկական գրադարանի արդիականացում», «Վտանգավոր հիդրօդերևութաբանական երևույթների կանխատեսման և վաղօրոք նախազգուշացման համակարգի հիմնում» նախագծերը: Կոմիտեի անդամները հաստատել են նախագծերը վերջնական հաշվետվությունների հիման վրա:
 
Հաջորդիվ՝ կոմիտեի անդամներին ներկայացվել են նոր նախագծեր, որոնք վերաբերել են ճանապարհատրանսպորտային ոլորտի բարելավմանը: Ծավալված քննարկման արդյունքում բարձրացվել են հարցեր, որոնք վերաբերել են նախագծերում ներկայացված խնդիրների լուծումներին ու առաջարկվող մեխանիզմներին:
 
Վարչապետը հանձնարարել է ներդրումային կապիտալ ծրագրերի արդյունավետության բարձրացման նպատակով կոնսոլիդացնել որոշ նախագծեր և պատասխանատուներին տվել կոնկրետ հանձնարարականներ: