Պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժում ստացող մեր փոքրիկներին ուղղված մաղթանքը մեկն է՝ լիակատար առողջացում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ հրապարակելով լուսանկարներ։
«Թող նրանք այս շենքը անվերադարձ լքեն ու մոռանան դրա մասին, մի բան, որը շատ ու շատ դեպքերում է իրականանում շնորհիվ մեր բարձր որակավորում ունեցող եւ չափազանց հոգատար բժիշկների»,-գրել է Հակոբյանը։