Երուսաղեմում զանգվածային ֆիզիկական հարձակում է իրականացվել եպիսկոպոսների, քահանաների, սարկավագների և հայ համայնքի այլ ներկայացուցիչների վրա: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան Գոգչյանը։
Նա նշել է, որ քահանաներ, Հայկական աստվածաբանական ակադեմիայի ուսանողներ և տեղի հայեր ծանր վիրավոր են:
«Ավելի քան 30 դիմակավորված և զինված սադրիչ՝ մահաբեր և ոչ մահաբեր զենքերով ներխուժել են «Կովերի պարտեզի» տարածք և սկսել իրենց դաժան հարձակումը: Սա այն հանցավոր պատասխանն է, որը մենք ստացել ենք Երուսաղեմի շրջանային դատարան «Կովերի պարտեզի» վերաբերյալ հայց ներկայացնելու համար, որը դատարանը պաշտոնապես ստացել է 24 ժամ առաջ։ Այսպես են իրավական ընթացակարգերին արձագանքում ավստրալիա-իսրայելցի գործարար Դենի Ռոթմանը (Ռուբենշտեյն) և Ջորջ Ուորվարը (Հադադ)։
Հայոց պատրիարքարանի գոյության սպառնալիքն այժմ ֆիզիկական իրականություն է»,- նշել է նա։
Hayastan.news-ի թելեգրամյան ալիքում հասանելի են միջադեպից տեսանյութեր։