Հետևեք մեզ։

Երևան-Գյումրի ճանապարհին «Մերսեդեսը» դուրս է եկել ճանապարհից և հայտնվել դաշտամիջյան հատվածում

18:53, 28 դեկտեմբեր 2023
Երևան-Գյումրի ճանապարհին «Մերսեդեսը» դուրս է եկել ճանապարհից և հայտնվել դաշտամիջյան հատվածում

Դեկտեմբերի 28-ին, ժամը 14։58-ից Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կա տուժած:

 

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 2 մետր) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել բժշկական կենտրոն։

 

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։