Ուզբեկստանի Սամարկանդ քաղաքում շարունակվում է արագ շախմատի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները:
Տղամարդկանց պայքարում անցկացված 9 խաղափուլերից հետո Հայաստանի հավաքականի կազմում լավագույն արդյունքը ցույց են տվել գրոսմայստերներ Տիգրան Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը՝ հավաքելով 5.5 միավոր:
Շանթ Սարգսյանի ակտիվում կա 5 միավոր, Սամվել Տեր-Սահակյանի ակտիվում՝ 4.5: Մանուէլ Պետրոսյանն ու Մամիկոն Ղարիբյանը վաստակել են 4-ական միավոր, Տիգրան Հարությունյանը՝ 3, իսկ Էմին Օհանյանը՝ 2.5 միավոր:
Տղամարդկանց առաջնությունում առաջատարներն են Մագնուս Կարլսենը, Վլադիմիր Ֆեդոսեևը և Յու Յանգին, որոնք ունեն 7 միավոր։
Հայաստանի կանանց հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը 9 խաղափուլից հետո վաստակել է 5 միավոր, Սուսաննա Գաբոյանի ակտիվում կա 4, իսկ Մարիամ Մկրտչյանը վաստակել է 3.5 միավոր:
Կանանց առաջնությունում առաջատարն է Անաստասիա Բոդնարուկը, որն ունի 7 միավոր:
Այսօր արագ շախմատի առաջնության խաղային վերջին օրն է:
Դեկտեմբերի 29-30-ը կացնկացվի կայծակնային շախմատի առաջնությունը: