94 տարեկանում իր կալվածքում մահացել է ավստրիացի միլիարդատեր, համանուն ատրճանակների ստեղծող Գաստոն Գլոկը։
Նրա ստեղծած «Գլոկ» ատրճանակը ոչ միայն ընդունվեց ավստրիական բանակի կողմից, այլև հայտնի դարձավ հետախուզական ծառայությունների, փոքր զենքերի սիրահարների և նաև հանցագործների շրջանում:
Այն նաև նկարահանել են բազմաթիվ ֆիլմերում, այդ թվում՝ «Մատրիցա»-ում։
Չնայած իր ստեղծած հրազենի համաշխարհային համբավին, ինքը՝ Գաստոն Գլոկը, մեկուսի մարդ է եղել՝ իր ժամանակի մեծ մասն անցկացրել է ավստրիական իր լճափնյա կալվածքում, և նրա անունը հազվադեպ է հիշատակվել լուրերում: