Հետևեք մեզ։

Արգենտինայում 1996 թվականից ի վեր առաջին անգամ մարդ է վարակվել ձիու էնցեֆալիտով

09:27, 29 դեկտեմբեր 2023
Արգենտինայում 1996 թվականից ի վեր առաջին անգամ մարդ է վարակվել ձիու էնցեֆալիտով

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ Արգենտինայում 1996 թվականից ի վեր առաջին անգամ մարդ է վարակվել ձիու էնցեֆալիտով։

 

Ձիերի էնցեֆալիտը տարածվում է վիրուսի միջոցով, որը կարող է հանգեցնել տարբեր դժվարությունների ձիերի և մարդկանց մոտ՝ առաջացնելով տենդից մինչև մահ՝ ուղեղի բորբոքման պատճառով:

 

Արգենտինայում ֆերմայի աշխատակցի թեստը դրական է եղել. նա նախկինում ունեցել է գլխացավ, գլխապտույտ և հանկարծակի բարձրացել է ջերմությունը:

 

Նոյեմբերի 24-ին տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց։  Դեկտեմբերի 20-ին նա դուրս է գրվել։