Ռուսական կողմից Ուկրաինայի տարածքում զանգվածային հրթիռային հարվածները շարունակվում են. Կիևում տեղի է ունեցել պայթյունների երկրորդ շարքը։
«Կրկին պայթյուններ մայրաքաղաքում. ՀՕՊ-ն աշխատում է ինտենսիվ»,- քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի անունից գրում է Կիևի քաղաքապետարանի տելեգրամյան ալիքը։
Պայթյունների ու հրթիռների տեղաշարժի մասին անընդհատ հաղորդումներ են ստացվում։