ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ կից հրապարակելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ առաքելությունների ղեկավարների տոնական ընդունելությունից լուսանկար։
«Հրաշալի էր ներկա գտնվել պետքարտուղար Բլինքենի և տիկին Ռայանի կողմից կազմակերպված առաքելությունների ղեկավարների տոնական ջերմ ընդունելությանը: 2024 թվականին սպասում ենք Հայաստան-ԱՄՆ ավելի ամուր համագործակցություն»,- գրել է Մակունցը։