Կիևը, Խարկովը, Օդեսան և Ուկրաինայի այլ քաղաքներ գիշերը և առավոտյան ենթարկվել են զանգվածային օդային հարձակման։
Այս պահի դրությամբ Խարկովի վրա հասցված հարվածների հետևանքով մեկ մարդ է մահացել, նա մոտ 35 տարեկան տղամարդ է, ասել է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։
«Ութ մարդ վիրավորվել է, բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերում»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։
Քաղաքացիական ենթակառուցվածքների վնասներ ևս գրանցվել են Խարկովում՝ բուժհաստատություն, պահեստներ և քաղաքացիական ձեռնարկություններ են վնասվել, հավելել է Սինեգուբովը։