Երուսաղեմի «Կովերի պարտեզի» տարածք զինված սադրիչների ներխուժման հետևանքով Երուսաղեմի հայկական թաղամասի պաշտպանության և պահպանման շարժման անդամներից 2 հայ երիտասարդ է ձերբակալվել։
Այս մասին հայտնում է SavetheArQ-ի թվիթերյան պաշտոնական էջը։
«Մեր տղաներից երկուսը՝ Փոլ Ջերնազյանը և Բեդիկ «Կաչ» Կիրակոսյանը, ձերբակալված են։ Վաղը նրանք կներկայանան դատարան, և նրանց շահերը կներկայացնեն SavetheArQ-ի փաստաբանները։ Կոչ ենք անում Հայոց պատրիարքարանին օգտագործել բոլոր հնարավոր միջոցները, իր կապերը ոստիկանության, քաղաքապետարանի և կառավարության հետ՝ ազատ արձակել մեր տղաներին»,-նշվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ երեկ զինված սադրիչները դիմակներով, մահաբեր և ոչ մահաբեր զինատեսակներով ներխուժել են Երուսաղեմի «Կովերի պարտեզի» տարածք և հարձակվել այնտեղ գտնվողների վրա: Տուժել են հայոց հոգևոր ակադեմիայի մի քանի քահանա, սարկավագներ և ուսանողներ, ինչպես նաև բնիկ հայեր։