Հետևեք մեզ։

Մենք ունենալու ենք անոմալ տաք և բավարար տեղումներով հունվար․ Գագիկ Սուրենյան

12:04, 29 դեկտեմբեր 2023
Մենք ունենալու ենք անոմալ տաք և բավարար տեղումներով հունվար․ Գագիկ Սուրենյան

Հայաստանում օդի ջերմաստիճանը կշարունակի բարձր մնալ նորմայից 6-8 աստիճանով։ Այս մասին ասուլիսի ընթացքում հայտարարել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը և հավելել, որ առաջիկա օրերին ևս տաք է լինելու։

 

Ըստ Սուրենյանի՝ հունվարին ևս օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է կլիմական նորմայից բարձր 3-5 աստիճանով, տեղումների քանակը կլինի նորմային մոտ։ 

 

«Դա նշանակում է, որ մենք ունենալու ենք անոմալ տաք և բավարար տեղումներով հունվար։ Առանձին օրերին հանրապետության լեռնային մարզերում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +5-+9 աստիճանի, իսկ Սյունիքի հովտային գոտիներում առավելագույն ջերմաստիճանը կարող է հասնել +16-+20 աստիճան։ Արարատյան դաշտում և Երևանում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա +10-+14 աստիճան»,-ասել է Սուրենյանը։