Հետևյալը պետք է մատնանշել․ դրանք միաժամանակյա կամ հետագա գործընթացներ են, բայց կան, որոշ տարածքներ, որոնց մասին Ադրբեջանն է մատնանշում, կան տարածքներ, որոնց մասին մենք ենք մատնանշում։ Այս մասին ասուլիսի ընթացքում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով 8 հայկական գյուղերն ադրբեջանցիներին հանձնելու պահանջին։
«Գործընթացը կարող է կազմակերպվել հետևյալ կերպ․ տարածքները պետք է նախանշվեն, դրանք իրավական հիմքերը պետք է հանվեն, և այնուհետև տեղի ունենա 2 գործընթաց։ Մեկը փոխանակումն է, մյուսը՝ ֆիզիկապես թողնել, զուտ տարածական որոշակի կարգավորումներ ունենալ, կարգավորում նկատի ունեմ՝ այդ տարածքները որոշակի մակերեսներ ունեն և դեմարկացիա, դելիմիտացիա երևույթը կարող է այս հարցի պատասխանը տալ»,- ասաց Սանոսյանը։