Հետևեք մեզ։

Միջազգային տարբեր բանկեր հետաքրքրված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծով. Սանոսյան

13:15, 29 դեկտեմբեր 2023
Միջազգային տարբեր բանկեր հետաքրքրված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծով. Սանոսյան

Հայաստանի իշխանությունների հետ հանդիպումների ընթացքում միջազգային բանկային տարբեր դոնոր կազմակերպություններ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի նկատմամբ:

«Արմենպրես» փոխանցմամբ՝ դեկտեմբերի 29-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց  Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

«Նրանք մեզ հետ քննարկումներում փորձում են նախանշել, որ իրենք ևս հետաքրքրված են, և, եթե այդ ծրագրի որոշ հատվածներում շինարարություն կամ այլ գործընթաց իրականացնելու կարիք կա, ապա իրենք ուրախ կլինեն ներգրավվել այդ գործընթացներում: Այնպես որ ազդակները բավական դրական են»,- ասաց Սանոսյանը: