Հետևեք մեզ։

Պետականության ատրիբուտը պետք է արժանանա պատշաճ վերաբերմունքի․ «ՀՀ դրոշի մասին» օրենքում փոփոխություններ կլինեն, խախտողները՝ կտուգանվեն

12:00, 30 մարտ 2023
Պետականության ատրիբուտը պետք է արժանանա պատշաճ վերաբերմունքի․ «ՀՀ դրոշի մասին» օրենքում փոփոխություններ կլինեն, խախտողները՝ կտուգանվեն

Հայաստանի Հանրապետության դրոշի մասին օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություններ կարվեն։ Կառավարության նիստին Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ասաց, որ նախագծերի հիմնական նպատակն է խստացնել դրոշին ներկայացվող պահանջերը և այնպես անել, որ դրոշի պահանջների խախտումները պաժելի լինեն բոլոր դեպքերում, անկախ նրանից, թե որտեղ է այն տեղադրված։

«Նման խախտումների վերահսկողությունն առաջարկվում է  վերապահել ոստիկանությանը, որպեսզի վերջինս կարողանա տույժեր կիրառել առանց Վարչական դատարան դիմելու։ Նախագծերով հստակեցումներ են արվում դրոշի ամբողջական, մաքուր և չգունաթափված պահելը, խախտումների դեպքում ֆիզիկական անձինք կտուգանվեն 30-50 000, պաշտոնատար անձինք՝ 70-100 հզր դրամի չափով»,-ասաց Մինասյանը։

Արձագանքելով Փաշինյանն ասաց, որ անընդհատ խոսվում է պետական մտածողության մասին, բայց չեն էլ արձանագրվում, որ պետական մտածողությունն ամեն օր իրենց աչքի առաջ ոտնահարվում է․ «Պետք է խոստովանեմ, որ ես ինքս, երբեք նման երևույթների կողքով չեմ անցնում, և իմ համոզմունքն է, որ հասել ենք մի գծի, որ պետք է իրավական լծակներ կիրառենք։ Նախ, բոլոր պետական մարմինները պետք է ունենան ՀՀ պետական սիմվոլների նկատմամբ համապատասխան խնամք»։

Փաշինյանն ասաց, որ «Աշխատանքային օրենսգրքում» էլ պետք է փոփոխություններ արվեն, որ երկրորդ անգամ այս խախտումն անող անձը չաշխատի. «Պետականության ատրիբուտը պետք է արժանանա պատշաճ վերաբերմունքի»։