Հետևեք մեզ։

Ավինյանը պարգևատրել է մետրոպոլիտենի տնօրենին

19:40, 29 դեկտեմբեր 2023
Ավինյանը պարգևատրել է մետրոպոլիտենի տնօրենին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պարգևատրել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանին։ Այս մասին տեղեկացնում են Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ից։

 

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն Ամանորի և Սուրբծննդյան տոների կապակցությամբ, 2023 թվականի աշխատանքային ծրագրերի արդյունավետ կատարման, ինչպես նաև բարեխիղճ աշխատանքային գործունեության համար Երևանի քաղաքապետի պատվոգրով է պարգևատրել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանին։