Հետևեք մեզ։

Մխիթար Հայրապետյանը նշանակվեց նախարար

19:54, 29 դեկտեմբեր 2023
Մխիթար Հայրապետյանը նշանակվեց նախարար

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Մխիթար Հայրապետյանին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար նշանակելու մասին։

 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, Մխիթար Հայրապետյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար»,- նշված է հրամանագրում: