Հետևեք մեզ։

Վեդիում ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը

22:30, 29 դեկտեմբեր 2023
Վեդիում ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը

Դեկտեմբերի 29-ին, ժամը 17:02-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վեդի քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող օղակաձև ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Արարատյան փողոցում «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Խ․ Ա․, ծնված 1997 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը։

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել։

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել հերթապահություն մինչ Ոստիկանության աշխատակիցների մոտենալը։