Հետևեք մեզ։

Ռուսական պետական դրամատիկական թատրոնի նոր ժամանակավոր տնօրեն է նշանակվել Սուրեն Շահվերդյանը

23:12, 29 դեկտեմբեր 2023
Ռուսական պետական դրամատիկական թատրոնի նոր ժամանակավոր տնօրեն է  նշանակվել Սուրեն Շահվերդյանը

Երևանի Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը։

 

Նշանակումը կատարվել է 6 ամսով, որից հետո տնօրենի թափուր պաշտոնի համար կհայտարարվի մրցույթ:

 

Այսօր հրաժարական ներկայացրած Մարիաննա Մխիթարյանը կշարունակի աշխատել թատրոնում որպես տնօրենի խորհրդական: