Այսօր «Հայաստան» խմբակության պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Արփինե Վարդանյանի և Արմենուհի Կյուրեղյանի հետ այցելեցինք սահման՝ դիրքեր:
Այս մասին գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը.
«Այնտեղ՝ թշնամուն դեմ հանդիման, մի մարդաբոյ ձյան մեջ, մեր ազգի պատիվն են պաշտպանում փորձառու սպաներն ու երիտասարդ զինվորները: Թերևս միայն նրանք կարող են բաց ճակատով Նոր Տարի նշել:
Շնորհավորում եմ մեր բոլոր զինվորների ու սպաների Նոր Տարին, մաղթում անփորձանք ու հաղթական ծառայություն: Իսկ տանը նրանց անհամբեր ու սրտատրոփ սպասողներին համբերություն ու կորով եմ մաղթում: Տղերքին քեֆով բանակ են ճամփել, թող քեֆով դիմավորեն: Տղերքն արժանի են...»։