ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր Բելգորոդի գնդակոծության մասին։ Ավելի ուշ Բելգորոդի շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ ուրբաթ երեկոյան Բելգորոդի զանգվածային գնդակոծության հետևանքով չորս մարդ վիրավորվել է, մեկ մարդ՝ զոհվել։
«Բնակելի շենքին ուղղված արկերից մեկի հարվածի հետևանքով տղամարդ է զոհվել. չորս մարդ վիրավորվել է»,- ասել է շրջանի ղեկավարը։
Ըստ մարզպետի՝ չորս վիրավորներից մեկը 10-ամյա երեխա է։