Թաիլանդում 17-ամյա ռուսաստանցուն ձերբակալել են մոր սպանության փորձի համար։
«Զոհը 46-ամյա ռուս կին է, ով վիրավորվել է պարանոցի հատվածում կտրող-ծակող առարկայից»,- հայտնել են Տուրիստական ոստիկանությունից։ Տուժածը բուժօգնություն է ստացել տեղի հիվանդանոցում։
Ոստիկանները զննել են տունը, որտեղ ապրում էին ռուսները, հատակին հայտնաբերել են խոհանոցային դանակ և արյան հետքեր: Իրավապահները շարունակում են դեպքի հանգամանքների հետաքննությունը։