Հետևեք մեզ։

Կիրկորովն ու Լոլիտան դուրս են մնացել «Зимнего Show»-ի արտիստների ցուցակից

10:28, 30 դեկտեմբեր 2023
Կիրկորովն ու Լոլիտան դուրս են մնացել «Зимнего Show»-ի արտիստների ցուցակից

Ռուսաստանի ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովի և երգչուհի Լոլիտայի ելույթները «Ձմեռային շոուի» շրջանակներում չեղարկվել են, փոխարենը ծրագրում հանդես կգան արտիստներ Լյուսյա Չեբոտինան, Խաբիբը և Բուրիտոն, հայտնում է Live Arena-ի կայքը, որտեղ շոուն նախատեսված է.

 

«Մենք ստիպված ենք հայտարարել արտիստների կազմի և Ձմեռային ՇՈՈՒ միջոցառման ձևաչափի փոփոխության մասին, որը տեղի կունենա 01/01/2024-ին Live Arena-ում։ Ֆիլիպ Կիրկորովի և Լոլիտայի փոխարեն բեմ դուրս կգան Լյուսյա Չեբոտինան, Խաբիբն ու Բուրիտոն։ Դիմա Բիլանը, Lada Dance-ը և Դմիտրի Մալիկովը մնում են անփոփոխ։ Շնորհակալություն ըմբռնման համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

Նշենք, որ Կիրկորովը, ինչպես նաև Լոլիտան և Դիմա Բիլանը մասնակցել են բլոգեր Անաստասիա Իվլեևայի կազմակերպած գրեթե մերկ երեկույթին։ Այն տեղի է ունեցել դեկտեմբերի 21-ին մոսկովյան «Մուտաբոր» ակումբում։ Միջոցառման լուսանկարներն ու տեսանյութերը մեծ արձագանք և քննադատություն են առաջացրել, որոնցից մի քանիսի մոտ Ռոսկոմնադզորը հայտնաբերել է «ԼԳԲՏ քարոզչության» նշաններ։

 

Այդ երեկույթին մասնակցած աստղերը ներողություն են խնդրել, սակայն, միևնույն է, նրանցից շատերը հեռացվում են միջոցառումների ցանկից։