Հետևեք մեզ։

Հայաստանում ձերբակալվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարարի զարմիկը

11:12, 30 դեկտեմբեր 2023
Հայաստանում ձերբակալվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարարի զարմիկը

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլիի զարմիկը՝ Միխայիլ Բենիմինը, ձերբակալվել է Հայաստանում՝ ներդրումների ոլորտում համաշխարհային ցանցի` խարդախության գործով, հայտնում է Ռուսթավի 2 հեռուստաալիքը։

 

Հեռուստաալիքի տվյալներով՝ Բենիմինին, ով և՛ Իսրայելի, և՛ Վրաստանի քաղաքացի է, ձերբակալվել է Գերմանիայի դատախազության պահանջով։ Հետաքննությունը կասկածում է, որ նա ղեկավարել է Ալբանիայում ցանցի մասնաճյուղը։