Այսօր Սաուդյան Արաբիայում նախատեսված է Թուրքիայի Սուպերգավաթի խաղը «Գալաթասարայի» և «Ֆեներբախչեի» մասնակցությամբ։
Այնուամենայնիվ, խաղը վտանգի տակ է: Բանն այն է, որ Սաուդյան Արաբիայի իշխանություններն արգելել են Աթաթուրքի պատկերով պաստառները, Թուրքիայի օրհներգի կատարումը, իսկ ֆուտբոլիստներին արգելվել է կրել Աթաթուրքի պատկերով շապիկներ։
Արդյունքում երկու թիմերն էլ հանդիպման մեկնարկից մեկ ժամ առաջ չեն ժամանել Էր Ռիադի մարզադաշտ։
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ «Գալաթասարայի» ղեկավարությունը որոշել է վերադառնալ Թուրքիա։