Դեկտեմբերի 29-ին ռուսական զինված ուժերը հրթիռակոծել են Դնեպրի ծննդատունը։ Հիվանդները և նորածինները չեն տուժել. ահազանգից անմիջապես հետո բժիշկները նրանց տեղափոխել են ապաստարան։
Այս մասին հայտնել են Դնեպրոպետրովսկի շրջանային ոստիկանության վարչությունից։
Նրանք նշել են, որ հարձակման պահին ծննդատանը եղել է 12 ծննդկան և չորս նորածին։ Ահազանգը հնչեցնելուն պես բժիշկները բոլորին արագ տեղափոխել են ապաստարան։
«Ահա թե ինչն է մեզ փրկել... Շենքի ապակիները կոտրվել են, առաստաղները՝ վնասվել. Բայց բոլոր հիվանդներն ու բուժանձնակազմն ապահով են»։ - հայտնել են հիվանդանոցից։