Հետևեք մեզ։

Իլոն Մասկը 2023-ին վաստակել է 95,4 միլիարդ դոլար. Bloomberg

12:57, 30 դեկտեմբեր 2023
Իլոն Մասկը 2023-ին վաստակել է 95,4 միլիարդ դոլար. Bloomberg

Իլոն Մասկը 2023 թվականին վաստակել է 95,4 միլիարդ դոլար։ Այս մասին հայտնել է Bloomberg-ը։

 

Ինչպես նշում է գործակալությունը, Մասկը շարունակում է գլխավորել աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց ցուցակը՝ շնորհիվ իր SpaceX և Tesla ընկերությունների հաջողությունների։

 

Ըստ Bloomberg-ի՝ 2023 թվականին 500 ամենահարուստ ձեռնարկատերերի ընդհանուր կարողությունն աճել է 1,5 տրիլիոն դոլարով։ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն այս տարի ավելացրել է իր կարողությունը ավելի քան 70 մլրդ դոլարով, իսկ Meta կորպորացիայի ղեկավարը Մարկ Ցուկերբերգը՝ 80 մլրդ դոլարով։