Այս անգամ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամանորյա ողջույններ չի հղել ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենին և արևմտյան երկրների ղեկավարներին։
Պուտինն ավանդաբար դեկտեմբերի վերջին շնորհավորում է օտարերկրյա գործընկերներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Դեկտեմբերի 30-ին Կրեմլը հրապարակել է այն ղեկավարների ցուցակը, ովքեր նման հեռագրեր են ստացել ՌԴ նախագահից։
Նրանց թվում չկան Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Ճապոնիայի և Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական այլ խոշոր պետությունների ղեկավարներ։ Պուտինը նրանց նախատոնական ուղերձներ չի ուղարկում արդեն երկրորդ տարին անընդմեջ։
Բացի այդ, ցուցակում կրկին չկա միջազգային կազմակերպությունների և առաջատար սպորտային ֆեդերացիաների ղեկավարներից որևէ մեկը։ Պետությունների և կառավարությունների նախկին ղեկավարների ցուցակից, որոնց Պուտինն ավանդաբար շնորհավորում է, Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի անունն անհետացել է 2022 թվականին։